Պատմություն

«Նարեկացի» համույթի կազմավորումը

«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթն ստեղծվել է 2008-ի օգոստոսի 27-ին։ Այս նախագծի համար հիմք էր նախապատրաստվել դեռևս 2005-ի մարտից, երբ ՆԱՄ-ում կազմակերպվեցին թառի և քամանչայի անվճար դասընթացներ։ Երեք տարի տևած դասընթացների ընթացքում կայացան նաև համերգներ։ Արդյունքում ծնվեց երաժշտական նոր նախագծի գաղափարը. կազմվեց համույթը, որը, պատանի երաժիշտներից բացի, ունի նաև երգիչ-կատարողներ։ Համույթը կոչվեց «Նարեկացի»` ելնելով այն հանգամանքից, որ թառի և քամանչայի դասարաններ ունենալու, այնուհետեւ համույթ ստեղծելու նախաձեռնությունը ծնվել, կյանքի էր կոչվել ու որոշակի ճանապարհ անցել հենց Նարեկացի

 

Հրատարակությունները

Նարեկացի Համույթ. «Առաջին ձայնասկավռակ»

Բեռնել գիրքը
Առավոտ լուսո
Հայկական ժողովրդական շրջպար
Քանի վուր ջան իմ
Բաղդագյուղի
Մշո գելնեն
Ով դու գուսան
Ղափամա
Արի ինձ անգաջ կալ
Թառլան-թառլան
Շուշիկի
Հայկական ժողովրդական երգերի շարան - 3։31
Զուռնի-տրնգի

«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթ. CD 1 - 2010

«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի ձայնասկավառակում ընդգրկված են հայ ժողովրդական և աշուղական ստեղծագործություններ։

Ներկայացված են Զավեն Թագակչյանի փոխադրած «Առավոտ լուսո», Սայաթ-Նովայի «Քանի վուր ջան իմ» և «Արի՛, ինձ անգա՛ջ կալ», Ալեքսանդր Թադևոսյանի փոխադրած «Բաղդագյուլի», Թաթուլ Ալթունյանի գրառած «Ղափամա», Շերամի «Թառլան-թառլան», Կոմիտասի «Շուշիկի» և այլ ստեղծագործություններ, ինչպես նաև ժողովրդական շուրջպարեր և մենապարեր։

Ձայնագրությունն ու թողարկումն իրականացրել է «Նարեկացի» արվեստի միությունն իր ձայնագրման ստուդիայում։ Ձեռնարկը «Նարեկացի»-ի հրատարակչական գործունեության մասն է կազմում և մեկն է արդեն թողարկված բազմաթիվ խտասկավառակներից, որ միությունն իր միջոցներով և բարեգործական հիմունքներով հրատարակում է` հետամուտ լինելով հայ մշակույթի պահպանման և զարգացման իր առաքելությանը։

Ձայնասկավառակին կից ներկայացված է նաև հայերենով, անգլերենով և ֆրանսերենով տպագրված ծավալուն գրքույկ, որում լուսանկարներով ցուցադրվում են սկավառակում հնչող բոլոր նվագարանները` տեքստային նկարագրությամբ ու պատմական ակնարկներով։ Գրքույկում նաև զետեղված է «գործիք» բառի ստուգաբանության համառոտ ակնարկ` Հայդուկ Շամլեանի հեղինակությամբ։ «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի թողարկած ձայնասկավառակը 2010թ․ Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ժողովրդական ալբոմ» անվանակարգի հաղթող է. պատվավոր մրցանակը նրանց հանձնվեց 2011թ․ մարտի 27-ին՝ հանդիսավոր արարողության ժամանակ:

Նարեկացի Համույթ. «Վերածնունդ»

Բեռնել գիրքը
Տոնական նախերգանք
Հայկական մեղեդիներ
Անի
Էքսպրոմտ
Քելե, քելե, Անձրև եկավ, Շողեր ջան
Մարտիկի երգը
Ռապսոդիա
Ռեգթայմ
Գարուն ա
Քարավան

«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթ . «Վերածնունդ» 2012

«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը «Վերածնունդ» ձայնասկավառակով ներկայացրեց աշուղական, ժողովրդական, ազգագրական երգեր, կտորներ հայ հոգևոր երաժշտությունից, ինչպես նաև հայ դասական ստեղծագործություններ:

«Վերածնունդ» -ն իր խորհրդանշական անվամբ ամփոփեց ոչ միայն «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի մի կարևոր փուլ, այլ նաև «Նարեկացի» արվեստի միության տարին` դառնալով հաջորդ տարվա համար խորհրդանշական սկիզբ:

Ներկայացված են Գ. Մանասյան՝ «Տոնական», Շ.Սաղաթելյան՝ «Հայկական մեղեդիներ», Մ. Թոշիկյան, Հ.Շիրազ՝ «Անի», Ծ. Հովհաննիսյան՝ «Էքսպրոմտ», «Ռապսոդիա», Կոմիտաս՝ «Քելե՛, քելե՛», «Անձրև եկավ», «Շողե՛ր ջան», «Գարուն ա», Ա.Սաթյան, Գ. Սարյան՝ «Մարտիկի երգը», Ս. Ջոփլին՝ «Ռեգթայմ», Օ. Գալստյան՝ «Քարավան» ստեղծագործությունները:

Ձայնագրությունն ու թողարկումն իրականացրել է «Նարեկացի» արվեստի միությունն իր ձայնագրման ստուդիայում։ Ձեռնարկը «Նարեկացի»-ի հրատարակչական գործունեության մասն է կազմում և մեկն է արդեն թողարկված բազմաթիվ հրատարակություններից, որ միությունն իր միջոցներով և բարեգործական հիմունքներով հրատարակում է` հետամուտ լինելով հայ մշակույթի պահպանման և զարգացման իր առաքելությանը։

Մրցանակը

«Նարեկացի» համույթը՝ տարվա ազգային երաժշտական մրցանակաբաշխության հաղթող

Մարտի 21-ին Ազգային երաժշտական մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի թողարկած ձայնասկավառակը ճանաչվեց «Տարվա լավագույն ժողովրդական ալբոմ» անվանակարգի հաղթող։

Կարդալ ավելին »

Իրադարձություններ