Երաժիշտներ

  • Արտեմ Խաչատուր

    (թառ)

    Ծնվել է 1968 թվականին ք. Լենինականում /Գյումրի/:
    Ավարտել է Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի թառի և ստեղծագործական բաժինները:
    «Սայաթ-Նովա» հանրապետական առաջին մրցույթի 1-ին մրցանակակիր է: 1992-2013 թթ. աշխատել է «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլում, որպես թառահար և գործիքային մասի ղեկավար:
    2007 թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
    2008 թ. շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում:
    2015 թվականից «Նարեկացի» ժող. նվագարանների նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է:

  • Անի Ռուբենյան

    (շվի, բլուլ)

    Ծնվել է 2000 թվականին Արագածոտնի մարզի Օշական գյուղում։
    Սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
    «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի, «Արտ-մյուզիք» հանրապետական մրցույթ-փառատոնի, Ազգային նվագարանների հանրապետական 5-րդ մրցույթ-փառատոնի ոսկե մեդալակիր է։

  • Գևորգ Հովհաննիսյան

    (թավ շվի)

    Ծնվել է 1997 թվականին Երևանում:
    Սովորել է Ա. Տերտերյանի անվան երաժշտական դպրոցում:
    «Նարեկացի» նվագախմբի կազմում է 2014 թվականից:

  • Գագիկ Հակոբյան

    (դուդուկ)

    Ծնվել է 2002 թվականին Երևանում:
    Սովորում է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում:
    «Նարեկացի» նվագախմբի կազմում է 2014 թվականից:

  • Հայկազ Բալումյան

    (դուդուկ)

    Ծնվել է 2004 թվականին Երևանում:
    Սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցում և Ա.Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցի վոկալ և դուդուկի բաժիններում։
    2016 թվականին արժանացել է «Վերածնունդ» միջազգային 8-րդ մրցույթ - փառատոնի (վոկալ) 2-րդ կարգի մրցանակի:
    2016 թվականին «Արտ Մյուզիք» արվեստի միջազգային 7-րդ մրցույթ - փառատոնի «Ժողովրդական վոկալ համույթ» և «Ժողովրդական վոկալ» անվանակարգերում արժանացել է 1-ին մրցանակի:
    2018 թվականին «Արտ Մյուզիք» արվեստի միջազգային 7-րդ մրցույթ -փառատոնի դուդուկ անվանակարգում արժանացել է «Մեծ մրցանակի»:
    2017 թվականին «Ոսկե տավիղ» երգի և երաժիշտ կատարողների հանրապետական մրցույթ - փառատոնի դուդուկ անվանակարգում արժանացել է 1-ին մրցանակի:
    2018 թվականին արժանացել է «Մեղեդի» երգի հանրապետական 5-րդ մրցույթ-փառատոնի ակադեմիական երգեցողության 1-ին մրցանակին:
    «Նարեկացի» նվագախմբի կազմում է 2019 թվականից:

  • Ավագ Պապյան

    (դուդուկ)

    Ծնվել է 1998 թվականին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում:
    Սովորում է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում։
    Կատարողական Արվեստի համաշխարհային ասոցիացիայի հանրապետական երաժիշտների 1-ին մրցույթ-փառատոնին զբաղեցրել է 1-ին հորիզոնականը:
    «Նարեկացի» նվագախմբի կազմում է 2016 թվականից:

  • Գրիգոր Առաքելյան

    (դուդուկ)

    Ծնվել է 2000 թվականին Երևանում:
    Սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
    «Նարեկացի» նվագախմբի կազմում է 2018 թվականից:

  • Արթուր Գևորգյան

    (դուդուկ)

    Ծնվել է 1996 թվականին Երևանում:
    2005-2011 թթ. սովորել է Ա. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցում: 2011-2017 թթ. սովորել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում:
    2017 թվականից սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում:
    «Նարեկացի» նվագախմբի կազմում է 2016 թվականից:

  • Կարապետ Հայրապետյան

    (դուդուկ)

    Ծնվել է 2000 թվականին Կոտայքի մարզի Պտղնի գյուղում:
    Սովորում է Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում։
    «Նարեկացի» նվագախմբի կազմում է 2019 թվականից:

  • Գոհար Ֆրանգյան

    (քանոն)

    Ծնվել է 1996 թվականին Երևանում:
    Սովորել է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում:
    Սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
    «Նարեկացի» նվագախմբի կազմում է 2019 թվականից:

  • Էդիտա Մաթևոսյան

    (քանոն)

    Ծնվել է 1997 թվականին Երևանում։
    Սովորել է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում:
    Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։
    «Նարեկացի» նվագախմբի կազմում է 2019 թվականից:

  • Անի Նազարյան

    (քանոն)

    Ծնվել է 1996 թվականին Երևանում։
    2015 թվականին ավարտել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվ. պետ. երաժշտամանկավարժական քոլեջը, իսկ 2019-ին՝ Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիան։
    Այժմ սովորում է Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա մագիստրատուրայում։
    «Նարեկացի» նվագախմբի կազմում է 2019 թվականից:

  • Տաթևիկ Ավջյան

    (քանոն)

    Ծնվել է 1993 թվականին Երևանում:
    Գյումրու «Վերածնունդ» միջազգային փառատոնի 1-ին կարգի մրցանակակիր է:
    «Նարեկացի» նվագախմբի կազմում է 2008 թվականից:

  • Աննա Համբարձումյան

    (սանթուր)

    Ծնվել է 1998 թվականին Երևանում։
    2012-2016 թթ. սովորել է Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում։
    2016 թվականից սովորում է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում։
    2013 թվականին մասնակցել է երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային 5-րդ փառատոնին և արժանացել 1-ին կարգի դափնեկիր մրցանակի։
    2015 թվականին «Վերածնունդ» միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնին արժանացել է 1-ին կարգի դափնեկիր մրցանակի։
    2018 թվականին մասնակցել է Ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական 5-րդ մրցույթին և արժանացել 1-ին կարգի մրցանակի։
    «Նարեկացի» նվագախմբի կազմում է 2015 թվականից:

  • Մարիա Շահինյան

    (թառ)

    Ծնվել է 1998 թվականին։
    Սովորել է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում:
    2016 թվականից սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
    «Նարեկացի» նվագախմբի կազմում է 2015 թվականից:

  • Աշոտ Միրզոյան

    (թառ)

    Ծնվել է 1996 թվականին Երևանում:
    2005-2011 թթ. սովորել է Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական դպրոցի թառի դասարանում:
    2005-2008 թթ. սովորել է Ալֆրեդ Թերզիբաշյանի անվան թառի և քյամանչայի դասարանում:
    2011-2017 թթ. սովորել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի ժող. գործիքների բաժնում:
    2017 թվականից սովորում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի գործիքային կատարողականություն բաժնում:
    Երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիր է (2009թ.` 1-ին կարգ, 2011թ.՝ 1-ին կարգ ):
    2009 թվականին Ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական 3-րդ մրցույթին արժանացել է 2-րդ մրցանակի:
    «Նարեկացի» նվագախմբի կազմում է 2008 թվականից:

  • Լիլիթ Բալաբեկյան

    (ուդ)

    Ծնվել է 1997 թվականին Չարենցավան քաղաքում:
    2005-2010 թթ. սովորել է Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում:
    2010-2015 թթ. սովորել է Երևանի Ս. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում:
    2015-2019 թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի կառավարում բաժնում:
    «Վերածնունդ» միջազգային մրցույթ- փառատոնի դափնեկիր և հաղթող է:
    «Նարեկացի» նվագախմբի կազմում է 2012 թվականից:

  • Դավիթ Սայադյան

    (ուդ)

    Ծնվել է 2003 թվականին Երևանում:
    Սովորում է Ռ. Մելիքյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում։
    «Վերածնունդ» միջազգային փառատոնին արժանացել է 1-ին կարգի մրցանակի, իսկ «Արտ Մյուզիք» փառատոնին՝ «Մեծ մրցանակի»:
    «Նարեկացի» նվագախմբի կազմում է 2019 թվականից:

  • Ստյոպա Սարգսյան

    (դհոլ, դափ)

    Ծնվել է 1995 թվականին Երևանում:
    2004-2010 թթ. սովորել է Ազգային նվագարանների 7-ամյա երաժշտական դպրոցում` սանթուրի և դհոլի դասարաններում:
    2016 թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի սանթուրի բաժին:
    Արժանացել է «Գյումրու վարպետ» կոչմանը:
    «Նարեկացի» նվագախմբի կազմում է 2008 թվականից:

  • Միքայել Գուլիկեխվաև

    (մեծ թմբուկ, եռանկյունի, ծնծղա)

    Ծնվել է 1987 թվականին Աշխաբադում (Թուրքմենիստան):
    2004 թվականից բնակվում է Հայաստանում:
    Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:
    Դասավանդում է արվեստի դպրոցում՝ հարվածային գործիքների դասարանում:
    «Նարեկացի» նվագախմբի կազմում է 2019 թվականից:

  • էրիկ Հովհաննիսյան

    (քյամանչա)

    Ծնվել է 2002 թվականին Երևանում:
    Ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը:
    2015թ. «Ոսկե Խխունջ» միջազգային փառատոնի «Մեծ մրցանակակիր» է:
    2016թ. «Արտ Մյուզիք» Մեծ մրցանակ:
    2018թ. «Արտ Մյուզիք» Մեծ մրցանակ:
    «Նարեկացի» նվագախմբի կազմում է 2015 թվականից:

  • Աշոտ Ղազարյան

    (քյամանչա)

    Ծնվել է 1998 թվականին Երևանում։
    2006-2012 թթ. սովորել է Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական դպրոցում։
    2012-2016 թթ. սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում։
    «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիր և հաղթող է ։
    «Նարեկացի» նվագախմբի կազմում է 2008 թվականից:

  • Գևորգ Մելիքյան

    (քյամանչա)

    Ծնվել է 1998 թվականին Արարատի մարզի Ավշար գյուղում։
    Ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջը։
    Այժմ սովորում է Երևանի կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
    Մարզային, հանրապետական և միջազգային մրցույթ-փառատոների առաջին կարգի դափնեկիր է։
    «Նարեկացի» նվագախմբի կազմում է 2017 թվականից:

     

  • Մանե Ուլիկյան

    (փոքր բամբիռ)

    Ծնվել է 1999թ. Երևանում։
    Սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
    «Նարեկացի» նվագախմբի կազմում է 2019 թվականից:

  • Լիլիթ Խաչունց

    (մեծ բամբիռ)

    Ծնվել է 2005 թվականին Երևանում:
    Սովորում է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում:
    «Նարեկացի» նվագախմբի կազմում է 2019 թվականից:

  • Գևորգ Սմորոդինով

    (կոնտրաբաս)

    Ծնվել է 2000 թվականին Կոտայքի մարզի Աբովյանում քաղաքում։
    Սովորել է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում:
    Այժմ սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
    «Նարեկացի» նվագախմբի կազմում է 2016 թվականից: