Լուրեր

«Նարեկացի» համույթի համերգը

2009 Մայ 17, Կիրակի 16:00

Մայիսի 17-ին Նարեկացի Արվեստի Միությունում կայացավ «Նարեկացի» ժողովրդական նվագարանների մանկապապատանեկան համույթի համերգը:

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցեցին նաեւ «Նարեկացի» ժողովրդական նվագարանների մանկապատանեկան համույթի երաժիշտներից մի քանիսը եւ արժանացան տարբեր մրցանակների։

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցեցին նաեւ «Նարեկացի» ժողովրդական նվաgարանների մանկապատանեկան համույթի երաժիշտներից մի քանիսը եւ արժանացան տարբեր մրցանակների։ Մայիսի 6-ից 11-ը Գյումրիում անցկացվեց երիտասարդ կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը։ Այն նվիրված էր Կոմիտասի ծննդյան 140-ամյակին։ Մասնակցում էին 10-ից 28 տարեկան պատանի եւ երիտասարդ կատարողներ ՀՀ մարզերից, Արցախից, Վրաստանից, Շվեյցարիայից, Իրանից, Լատվիայից եւ այլ երկրներից։ Փառատոնի մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված էին արվեստի ճանաչված գործիչներ, մասնագետներ Հայաստանից, Գերմանիայից, Կիպրոսից։ Մասնակիցների համար նախատեսված էին տարբեր անվանակարգերի մրցանակներ։

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցեցին նաեւ «Նարեկացի» ժողո­վրդա­կան նվագարանների մանկապատանեկան համույթի երաժիշտներից մի քանիսը` ներկայացնելով տարբեր երաժշտական դպրոցներ, եւ արժանացան տարբեր մրցանակների։

Նորայր Գափոյան. 1-ին կարգի մրցանակ /դուդուկ/
Աշոտ Միրզոյան . 1-ին կարգի մրցանակ /թառ/
Մհեր Անատոլյան. 2-րդ կարգի մրցանակ /շվի/
Զարեհ Գալստյան. 2-րդ կարգի մրցանակ /թառ/
Մարիամ Միրզոյան. 2-րդ կարգի մրցանակ /ուդ/
Նարեկ Մնացականյան. 2-րդ կարգի մրցանակ /դուդուկ/
Աշոտ Ղազարյան. հատուկ մրցանակ /քամանչա/

Այս առիթով մայիսի 17-ին «Նարեկացի» արվեստի միությունում կազմակերպվեց համերգային միջոցառում, որը նպատակ ուներ քաջալերել երաժիշներին։ ՆԱՄ-ի գործադիր տնօրեն Թովնաս Այնթաբյանը ՆԱՄ-ի կողմից շնորհավորեց եւ նվերներ հանձնեց մասնակիցներին։ Իրենց հերթին շնորհակալական խոսքով հանդես եկան ՆԺՆՄՀ-ի գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանը եւ ծնողներ։