2024 Հուն 30, Կիրակի 12:00
2024թ. հունիսի 30-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ ՆԱՐԵԿԱՑԻ արվեստի միության ՆԱՐԵԿԱՑԻ նվագախմբի համերգը, որն անցկացվեց ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի ՙՙԺամանակակից կոմպոզիտորները և կատարողները Գյումրիում՞՞ ծրագրի շրջանակներում: Այս ծրագրի բուն նպատակն էր հանդիպումը ՆԱՐԵԿԱՑԻ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրի հետ, որը ծրագրի հեղինակ, ԵՊԿ ԳՄ դոցենտ Բելա Հովհաննիսյանի մտահղացմամբ փոխակերպվեց նվագախմբի և կոնսերվատորիայի Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի բաժնի ուսանողների հետ համատեղ համերգի:
Երաժշտագետ Նվարդ Եղոյանի հարցազրույցը անվանի երաժիշտ, հայ ավանդական երաժշտության հմուտ գիտակ Արտեմ Խաչատուրի հետ ընդմիջվեցին հայ աշուղական երգերի կատարումներով: Հանդիպումը խիստ ճանաչողական էր՝ հայ ավանդական երաժշտության արդի հիմնախնդիրների և դրանց լուծումների մասին արժեքավոր դիտարկումների շնորհիվ:
Բուհի տնօրինության կողմից Մաեստրոն և ՆԱՐԵԿԱՑԻ արվեստի միության հիմնադիր նախագահ, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի մեծ բարեկամ Նարեկ Հարությունյանը արժանացան Շնորհակալագրերի՝ երախտագիտության և հետագա համագործակցության ակնակալիքներով: