Լուրեր

Համերգ Ալֆորվիլում

2018 Սեպ 15, Շաբաթ 19:30

Սեպտեմբերի 15-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի մշակութային կենտրոնում համերգային ծրագրով հանդես եկավ «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը կոմպոզիտոր, թառահար Արտեմ Խաչատուրի գեղարվեստական ղեկավարմամբ:

Նվագախումբը գեղեցիկ հնարավորություն ընձեռեց ներկաներին վայելելու հայկական ժողովրդական անզուգական մեղեդիներ:

- Աստծո կամոք այսօր այստեղ ենք... Ուրախ ենք՝ հայկական մշակույթը տարածելու մեր կարողության համար: Շնորհակալ ենք այսքան ջերմ ընդունելության համար, - ողջույնի խոսքով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:

Նշենք, որ սա մեծ համերգային շրջագայության վեցերորդ կանգառն էր: Նվագախումբը համերգով հանդես կգա Շվեյցարիայում նույնպես, իսկ Փարիզում, Հռոմում, Տրիկազեում և Ստամբուլում արդեն կայացել են նվագախմբի համերգային երեկոները: