2018 Սեպ 14, Ուրբաթ 19:00
Սեպտեմբերի 14-ին Փարիզի Ամերիկյան եկեղեցու սրահում գեղեցիկ համերգային ծրագրով հանդես եկավ «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը կոմպոզիտոր, թառահար Արտեմ Խաչատուրի գեղարվեստական ղեկավարմամբ:
Նվագախումբը հնարավորություն ընձեռեց ներկաներին վայելելու հայկական ժողովրդական անզուգական մեղեդիներ:
Նշենք, որ սա մեծ համերգային շրջագայության հինգերորդ կանգառն էր:
Նվագախումբը համերգներով հանդես կգա Շվեյցարիայում նույնպես, իսկ Ֆրանսիայում, Իտալիայում և Ստամբուլում արդեն կայացել են նվագախմբի համերգային երեկոները: