2017 Դեկ 24, Կիրակի 16:00
Դեկտեմբերի 24-ին Առաջին ալիքի (Հանրային հեռուստաընկերություն) եթերում ամենաազգային հաղորդաշարերից մեկի՝ «Երգ երգոց»-ի հյուրն էին «Նարեկացի» նվագախումբը և «Նարեկացի» արվեստի միությունը՝ իր ամբողջ թիմով հիմնադիր Նարեկ Հարությունյանի գլխավորությամբ:
Հաղորդումը նվիրված էր մեծանուն բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովային:
Համերգի ողջ ընթացքում նվագեց «Նարեկացի» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար` կոմպոզիտոր, թառահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր):
Մենակատարներ՝ Վարդան Բադալյան, Սմբաթ Խալաթյան, Լուսինե Միրզախանյան, Արմեն Դավթյան, Էդգար Խաչատրյան:
Խորին շնորհակալություն ծրագրի ղեկավարությանը հրավերի համար և ողջ աշխատակազմին հրաշալի ելույթի կազմակերպման և անցկացման համար:
Սա աննախադեպ իրադարձություն է. «Նարեկացի» արվեստի միությունը երբևէ այսքան խորը և ծավալուն չէր ներկայացվել հանրությանը: