2016 Հոկ 31, Եկուշաբաթի 16:00
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 16:00-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում
Հայաստանի երաժշտական ընկերությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, գեղարվեստական դաստիարակության մշակույթի կենտրոնի հետ համատեղ անցկացրին Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ժողովրդական նվագարանների անսամբլների առաջին մրցույթ-փառատոնը:
«Նարեկացի» արվեստի միության «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը`գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրի գլխավորությամբ, և «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը՝ գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանի գլխավորությամբ, իրենց մասնակցությունը ցուցաբերեցին մրցույթ-փառատոնին՝ արժանանալով գլխավոր մրցանակների:
Ժողովրդական նվագարանների անսամբլների մրցույթ-փառատոնին «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբն արժանացավ գլխավոր մրցանակի, իսկ «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը գրավեց առաջին հորիզոնականը:
Փառատոնը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին և անցկացվում էր հայ երաժշտարվեստի մեծ երախտավոր Թաթուլ Ալթունյանի ծննդյան 115-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում:
Մրցույթ-փառատոնի անցկացման նպատակն է բարձրացնել ազգային նվագարանների համույթների կատարողական վարպետությունը: