2024 Օգս 31, Շաբաթ 02:00
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ ՆԱՄ Շուշիի կենտրոնին նվիրված միջոցառում:
Համերգային ծրագրի ընթացքում կատարումներով հանդես եկան «Նարեկացի» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արտեմ Խաչատուր) և «Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Լուսին Վանես):
Միջոցառմանը ներկա էին նաև ՆԱՄ Շուշիի կենտրոնի աշխատակիցները:
2006թ-ի օգոստոսի 31-ին «Նարեկացի» արվեստի միությունը հիմնել է իր մասնաճյուղը Շուշիում:
Ցավոք, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո կորցրեցինք Շուշին, ապա նաև՝ Արցախը: