2022 Նոյ 13, Կիրակի 14:00
Գյումրու Հայորդյաց տանը «Նարեկացի» նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր) և Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի «Երգեցողություն» մասնագիտության ուսանողների (դասախոս՝ Նաիրա Մանասյան) մասնակցությամբ տեղի ունեցավ «Ձայն երախտագիտության» խորագիրը կրող համերգ:
Բազմամարդ դահլիճում հանդիսատեսը վայելեց հայկական ժողովրդական մեղեդիներն ու երգերը՝ չդադարող ծափերի միջոցով արտահայտելով իր հիացմունքը:
Միջոցառմանը կայացավ Արտեմ Խաչատուրի հեղինակած «Չքնաղ Գյումրի» երգի պրեմիերան:
Համերգի ընթացքում հնչեցին նաև Սայաթ-Նովայի, Խաչատուր Ավետիսյանի, աշուղ Շերամի, Գևորգ Արմենյանի, Համբարձում Բերբերյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Սասուն Պասկևիչյանի, Նաղաշ Հովնաթանի, Հայկազունի, Պետրոս Աֆրիկյանի և ժողովրդական ստեղծագործություններ՝ Արտեմ Խաչատուրի մշակմամբ: