2019 Նոյ 02, Շաբաթ 12:00
Նոյեմբերի 2-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կայացավ «Նարեկացի» նվագախումբի համերգը Լուսինե Միրզախանյանի մասնակցությամբ։
Հնչեցին «Շուշի», Խաչատուր Ավետիսյան «Անուրջներ», Սայաթ-Նովա «Պռոի պռոի», Արամ Խաչատրյան՝ ջութակի կոնցերտ 3-րդ մաս և «Ուզունդարա» ստեղծագործությունները։
Նարեկացի նվագախումբը կյանք է ստացել և առ այսօր գործում է Նարեկացի Արվեստի Միության հարկի ներքո հիմնադիր-նախագահ Նարեկ Հարությունյանի հոգածությամբ:
Նվագախմբի ստեղծման և կայացման գործում իրենց անշահախնդիր մասնակցությունն են ունեցել երաժիշտ Արա Գևորգյանը, բարերարներ Ալֆրեդ Թերզիբաշյանը, Պիեռ և Տիրան Բաղդադյանները, Գարո Եղնուկյանը և առաջին գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանը, ինչպես նաև ներկայիս գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրը:
Նվագախմբի առաքելությունն է երաժշտության միջոցով կապ հաստատել հայկական դարավոր մշակութային ժառանգության հետ՝ կամրջելով անցյալը, ներկան և ապագան:
Նվագախումբը 2008 թվականից ի վեր համերգներով բազմիցս շրջագայել է ինչպես Եվրոպայում, այնպես էլ Հայաստանի մարզերում: