Լուրեր

Համերգ Ստեփանակերտում

2019 Նոյ 02, Շաբաթ 19:00

«Նարեկացի» նվագախումբը համերգներով հանդես եկավ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում և «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղում:
Նվագախումբը Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդես եկավ երգիչ Վարդան Բադալյանի հետ. նշենք, որ այդ համերգի տոմսերի վաճառքից ստացված միջոցներն ամբողջությամբ կփոխանցվեն Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցմանը:

Համերգին, որպես թատերարվեստի նվիրյալների բարի գործերի գնահատական, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի վերակառուցման նախաձեռնող խումբը խորհրդանշական կրծքանշանով պարգևատրեց նաև «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ Վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուրին:

Շուշիի ջերմ մասնաճյուղում «Նարեկացի» նվագախումբը հանդես եկավ երգչուհի Լուսինե Միրզախանյանի հետ։

Համերգային երեկոյի ընթացքում հնչեցին Խաչատուր Ավետիսյանի «Անուրջներ», Սայաթ-Նովայի «Պռոի, պռոի», Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտ» /3-րդ մաս, «Ուզունդարա» և այլ ստեղծագործություններ։