2019 Օգս 09, Ուրբաթ 19:00
Գյումրու մարզամշակութային կենտրոնում կայացավ Շուշի պարախմբի (գեղ. ղեկավար՝ Սեդա Բասկալեան Գանթարճեան) համերգային երեկոն, որին իր մասնակցությունը ցուցաբերեց նաև «Նարեկացի» նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Արտեմ Խաչատուր):
Համերգային մթնոլորտը ջերմ էր, Գյումրու մարզամշակութային կենտրոնը լեփ-լեցուն արվեստասեր հանդիսատեսով:
«Նարեկացի» նվագախումբը կատարեց «Կալոսի պռկեն և Ղաշանգ է մայլի տղեն» (մշակումը՝ Շիրակի ժողովրդական մեղեդիների հիման վրա), «Ջրափի» (հեղինակ՝ Ա. Խաչատուր), Շուշի-Արցախյան ժողովրդական պարեղանակ (մշակումը` Արտեմ Խաչտուրի), «Անուրջներ» (հեղինակ՝ Խ. Ավետիսյան), «Լեռնեցիների և պատանի լեռնեցիների պար» (հատված «Գայանե» բալետից, մենակատար` Աննա Համբարձումյան (սանթուր), «Գյումրվա տնգոզ պար» (երաժշտությունը՝ Արտեմ Խաչատուրի) ստեղծագործությունները:
Համերգային երեկոյին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին նաև երգչուհի Անահիտ Զաքարյանը (Նյու Յորք), երգիչ Մուրադ Մալխասյանը (Գյումրի), ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը:
Շուշի հայկական պարախումբը ստեղծվել է 1992 թվականին՝ Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու հովանու ներքո: