Լուրեր

Համերգ Հռոմում

2018 Սեպ 10, Եկուշաբաթի 19:00

Սեպտեմբերի 10-ին Հռոմի սուրբ Նիկոլա դը Տոլենտինո եկեղեցու սրահում համերգային ծրագրով հանդես եկավ «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը կոմպոզիտոր, թառահար Արտեմ Խաչատուրի գեղարվեստական ղեկավարմամբ:

Նվագախումբը գեղեցիկ հնարավորություն ընձեռեց ներկաներին վայելելու հայկական ժողովրդական անզուգական մեղեդիներ:
Սկզբում հոգևոր խոսքով հանդես եկավ հայր Նարեկը, որից հետո մեկնարկվեց միջոցառումը:

- Մեզ համար շատ խորհրդանշական է այս եկեղեցում հանդես գալը: Ուրախ ենք՝ հայ մշակույթը տարածելու մեր կարողության համար: Մեզ հետ հայրենիքից բերել ենք հատուկ նվեր. «Նարեկացի» արվեստի միությունը յուրահատուկ նվեր-պարգևատրում ունի՝ միության պատկերանշանով փոքրիկ խաչքար, որը համատեղում է Տիրոջ օրհնությունը և մշակույթը։

Նվերը պատկանում է հայր Նարեկին, ով օգնեց, որ այսօրվա համերգը կայանա: Այս նվերով մենք տալիս ենք Ձեզ «Հայ մշակույթի դեսպան» լինելու կոչումը, քանի որ Դուք այն մարդկանցից եք, ովքեր հայ մշակույթը տարածելու հարցում մեծ գործունեություն են իրականացնում,- համերգի ավարտին ողջույնի խոսք հնչեցրեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:

Նշենք, որ սա մեծ համերգային շրջագայության երրորդ կանգառն է: Նվագախումբը համերգներով հանդես կգա Ֆրանսիայում, Շվեյցարիայում նույնպես, իսկ Տրիկազեում և Ստամբուլում արդեն կայացել են նվագախմբի համերգային երեկոները: